Այսօր Սեբաստիա 16 հասցեում բացվեց <<ՆԱՐՎԱ>> շախմատային դպրոցի մասնաճյուղը: Բացման խոսքում դպրոցի հիմնադիր Նարեկ Վարազդատյանը շնորհակալություն հայտնեց այն անձանց, ովքեր ներկա են գտնվել դպրոցի նոր մասնաճյուղի բացմանը և նրանց, ովքեր աջակցել են իրեն այդ դժվար գործը նախաձեռնելիս:
Այնուհետև տեղի ունեցավ կարմիր ժապավենի կտրման արարողությունը, որից հետո դպրոցի հիմնադիրը ներկաներին ներկայացրեց դպրոցի պայմանները, շախմատային դասարանները, որոնք կահավորված էին շախմատային գույքով, որից հետո միջոցառմանը ներկա հյուրերը և դպրոցի սաների ծնողները բարեմաղթանքի խոսքեր ուղղեցին նորաբաց շախմատային դպրոցին ու նրա սաներին` ցանկանալով մեծ հաջողություններ: Միջոցառմանը ներկա էին հյուրեր, լրագրողներ, երիտասարդ շախմատիստներ, ծնողներ: