Սպորտ 

Հայ գրոսմայստերը փայլուն է խաղացել մրցաշարի ողջ ընթացքում

ԱՄՆ-ի Սենթ Լյուիս քաղաքում ավարտին է մոտենում «Sinquefield Cup» շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը:

Հայ գրոսմայստերը փայլուն է խաղացել մրցաշարի ողջ ընթացքում՝ չկրելով որեւէ պարտություն: Այսօր տեղի է ունենում 9-րդ տուրը, որի շրջանակներում Արոնյանը սեւ խաղաքարերով մրցել է բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ: 31-րդ քայլին գրանցվել է ոչ-ոքի արդյունք:

Այսպիսով, Արոնյանը վաստակել է 6 միավոր եւ անհասենլի դարձել մրցակիցների համար: Այս պահին 9-րդ տուրի մնացած պարտիաները շարունակվում են:

«Sinquefield Cup»-ը երրորդ անգամ է անցկացվում: Արոնյանը բոլոր դեպքերում էլ մասնակցելէ մրցաշարին: 2013 թվականին հայ գրոսմայստերը զբաղեցրել է 3-րդ տեղը (4 մասնակից), 2014-ում՝ 5-րդ(6): Ընթացիկ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 300 հազար դոլար:

Նույն շարքից