Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանը գնդակներ հանձնեց երեխաներին և ստացավ ոսկե գրիչ. լուսանկարներ

Այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ բարեգործական միջոցառում, որին մասնակցում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

26-այա ֆուտբոլիստն իր ստորագրությամբ գնդակներ նվիրեց  միջոցառմանը ներկա «Հայկական Կարիտաս» ընկերության 30 շահառու երեխաների՝ Գյումրիից, Վանաձորից, Արտաշատից, Երևանից: Նրանցից տասը Հայաստանում հանգրվանած սիրիահայ երեխաներ են:

Մխիթարյանը բարեգործական հանդիսության ժամանակ ստորագրեց անվանական 2 մարզաշապիկներ և 20 գնդակներ, որոնք հետագայում «Tecbuy» և «Airpo-Tech» ընկերությունների կողմից կդրվեն բարեգործական աճուրդի, իսկ գոյացած գումարը կտրամադրվի Հայաստանի մանկատների սաներին:

Միջոցառման ընթացքում «Tecbuy» և «Airpo-Tech» ընկերությունների սփյուռքահայ գործարարները Հենրիխ Մխիթարյանին նվիրեցին իրենց հեղինակած «էրեբունի հավերժ» ոսկյա ինքնահոս գրիչը, որն արտադրվել է իտալական հնագույն գրիչների արտադրող Մոնտեգրապա (Montegrappa) ընկերության կողմից: Գրիչը թողարկվել է Շվեյցարիայի BaselWorld տոնավաճառում, որը ժամացույցների եւ ոսկերչական իրերի աշխարհի ամենամեծ տոնավաճառն է:

Գրիչի վրա պատկերված են հայկական խորհրդանիշեր՝ հայոց այբուբենը, նուռ, «Հավերժության անիվը», աղավնի, Զվարթնոցի և Էջմիածնի տաճարները և այլն:

20150902_15123920150902_151255 20150902_150449 20150902_150511 20150902_150517 20150902_150521 20150902_150526 20150902_150554 20150902_150721 20150902_150925

Լուսանկարները` Analitik.am-ի:

Նույն շարքից