Ուկրաինական կառավարությունը սեպտեմբերի 1-ի դրությամբ կբարձրացնի բնակչության մինիմալ աշխատավարձը: Այս մասին հպարտությամբ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, նշելով, որ միլիոնավոր մարդիկ հնարավորություն կստանան ընդլայնել իրենց սպառողական զամբյուղը:
Սակայն, իրականությունը այլ պատկեր է հիշեցնում: : Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, նշելով, որ մինիմալ աշխատավարձն Ուկրաինայում կավելանա ընդամենը 160 գրիվնայով:
Որպեսզի քիչ թե շատ տանելի պայմաններ ստեղծվեր անհրաժեշտ էր աշխատավարփերը բարձրացնել 370 գրիվնայով:
Իրականում ուկրաինական իշխանությունների քաղաքականության հետեւանքով քաղաքացիների իրական շահույթները կրճատվել են շուրջ 5 անգամ, փոխարենը աշխատավարձը բարձրացնելով 160 գրիվնայով:
Այսպիսով ուկրաինացիները 160 գրիվնայով կարող են ձեռք բերել ընդամենը 2,5 կիլոգրամ երշիկ:
Հիշեցնենք, որ երկրում մինիմալ աշխատավարձը կազմում էր 55 դոլար, իսկ այժմ կկազմի՝ 62 դոլար: