Տնտեսություն 

Հունվար–հուլիսին մարդասիրական օգնության կարգով Հայաստան է ներմուծվել 21.9 մլն. դոլարի ապրանք

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2015թ. հունվար–հուլիսին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 1 482.7 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 10.4 մլրդ. դրամ կամ 21.9 մլն. ԱՄՆ դոլար:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ստացված օգնության 42%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 11.3%-ը` մանածագործական իրերը, 11.1%-ը` սարքեր և ապարատները, 8.6%-ը`մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 6.4%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 4.8%-ը` կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ, իսկ 15.8%-ը` մնացած ապրանքները:

Նշված ժամանակահառվածում Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 24.4%-ը բաժին է ընկել Ավստրալիային: Ըստ ԱՎԾ-ի՝ ԱՄՆ-ին բաժին է ընկել Հայաստանին փոխանցված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալի 22.1%-ը, Չինաստանին՝ 13.6 %-ը:

Նույն շարքից