Օգոստոսի 29-ին մեկնարկել է Հայաստանի կանանց ֆուտբոլի 2015-2016 թթ. ամառային ստուգողական մրցաշարը, որին մասնակցում են 13 թիմեր՝ ԱՖԴ-աղջիկներ, Վանաձոր-Ջ.Ե., Քաղցրաշեն, Երևան-Գ.Մ., Երևան-Լ.Հ., Արթիկ-Ա.Ե., Սիս-Կիլիկիա, Քանաքեռ-84, Տաթև-110, Արմավիր-Ս.Ա, Հրազդան-Ա.Հ., Գյումրի-Աղջիկներ-1, Գյումրի աղջիկներ-2: Հանդիպումներն անցկացվում են Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի հարակից խաղադաշտում:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, մրցաշարում արդեն կայացել են 1/8 եզրափակչի հանդիպումները, իսկ այսօր և վաղը քառորդ եզրափակչում կմրցեն հետևյալ զույգերը.
Քաղցրաշեն – Գյումրի Աղջիկներ – 1 03.09.2015 ժ. 16:30
Երևան – Լ.Հ. – Տաթև 110 03.09.2015 ժ.18:00
Երևան – Գ.Մ. – Հրազդան- Ա.Հ. 04.09.2015 ժ.16.30
Արմավիր – Ս.Ա – ԱՖԴ Աղջիկներ 04.09.2015 ժ.18:00
Մրցաշարի հաղթողը կորոշվի եզրափակչում, որը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, ժամը 17:00-ին: