Սպորտ 

Կարեն Գրիգորյանն ու Սուսաննա Գաբոյանը հաղթանակով են մեկնարկել աշխարհի առաջնությունում

Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում մեկնարկած շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնում են երկրի այս տարվա չեմպիոններ Կարեն Գրիգորյանն ու Սուսաննա Գաբոյանը, հայտնում է news.am-ը:

Առաջին տուրում հայ շախմատիստները հաղթանակ են տարել: Կարեն Գրիգորյանն ուժեղ էր պերուացի Ջուզեպե Լեյվայից:

Սուսաննա Գաբոյանը սպիտակներով պարտության մատնեց ադրբեջանցի Ուլվիյա Ֆատալիեւային:

Երկրորդ տուրում Կարեն Գրիգորյանի մրցակիցը թուրք Սեզեն Արատ Ուֆուկն է, Սուսաննա Գաբոյանը կմրցի ադրբեջանցի Գունայ Մամաձադայի հետ:

Նույն շարքից