Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի առաջնության 3-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:
Մրցաշարի պաշտոնական Bundesliga.com կայքում ընթացած հարցման արդյունքում Մխիթարյանի օգտին քվեարկել են հարցվածների 46 տոկոսը: 26-այա կիսապաշտպանը «Հերտայի» հետ խաղում (3:1) աչքի է ընկել գոլային փոխանցմամբ:
Երկրորդ տեղն է գրավել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հոլանդացի հարձակվող Լյուկ Կաստայնոսը , իսկ երրորդ տեղում` «Բավարիայի» հարձակվող Թոսմաս Մյուլերը: