Սպորտ 

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը՝ Սերբիայի դեմ

2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի I խմբի 6-րդ տուրում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 4-ին Նովի Սադ քաղաքում կհանդիպի Սերբիայի հավաքականի հետ:

Երկու թիմերն էլ կորցրել են երրորդ տեղ գրավելու և անցումային հանդիպումներում եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից:

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը.

Գեւորգ Կասպարով, Լեւոն Հայրապետյան, Գաել Անդոնյան, Ռոբերտ Արզումանյան, Հրայր Մկոյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան, Արաս Օզբիլիս, Մարկոս Պիզելի, Յուրա Մովսիսյան:

Նշենք նաև, որ Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Սերբիայի հետ սեպտեմբերի 4-ին կայանալիք Եվրո-2016-ի ընտրական խաղից առաջ: Սարգիս Հովսեփյանի գլխավորած ընտրանին մարզվեց Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտում, որտեղ էլ տեղի ունենալու հանդիպումը:

Սեպտեմբերի 4-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Նույն շարքից