Երեկ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացավ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի և «Ուլիսի» ստուգողական հանդիպումը: Հայաստանի Մ-21 հավաքականը հաղթեց 4:1 հաշվով:
2 գոլի հեղինակ դարձավ Արթուր Միրանյանը, մեկական անգամ աչքի ընկան Դավիթ Արշակյանը և Պետրոս Ավետիսյանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: