Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն ավարտված Հայաստանի տղամարդկանց առաջնության 1-ին խմբի մրցաշարում գերազանց արդյունքի է հասել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Հովիկ Հայրապետյանը, ով 13 հնարավորից վաստակել է 9,5 միավոր և, երևանցի գրոսմայստեր Լևոն Բաբուջյանի հետ բաժանելով 1-2-րդ տեղերը, լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվել մրցաշարի հաղթող: 3-րդ մրցանակը ևս բաժին է հասել ԼՂՀ-ի ներկայացուցչին՝ միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանին:
Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Վերոնշյալ 3 շախմատիստներն էլ իրավունք են ստացել՝ մասնակցելու Հայաստանի տղամարդկանց առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին, որը կկայանա 2016 թ. հունվարին: