Ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Սերբիայի հավաքականը Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտում ընդունել էր Հայաստանի հավաքականին:
Հանդիպման 22-րդ րոպեին ինքնագոլ գրանցվեց Լևոն Հայրապետյանի անվան դիմաց: Երկրորդ խաղակեսի 63-րդ րոպեին դաշտի տերերի կազմում գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Ադեմ Լյայիչը` հանդիպման հաշիվը դարձնելով 2:0:
Սերբիա – Հայաստան` 2:0
1:0 Լևոն Հայրապետյան (22′, ինքնագոլ), 2:0 Ադեմ Լյայիչ (63′)