Առողջապահություն Գիտություն 

Հնդկաստանում բացվել է յոգայի նախարարություն

analitik.am

   Հնդկաստանում յոգան շատ տարածված է դեռևս հնագույն ժամանակներից: Հնդկական մշակույթի և առողջապահության մասնիկ դարձած յոգան այսուհետ պետական կարգավորման ոլորտ կմտնի: Պետությունը կտրամադրի 174 մլն. դոլար յոգային վերաբերող տարատեսակ հարցերի լուծման համար:

 

 

  Ինրպես հայտնում է« Huffington Post»-ը Հնդկաստանի վարչապետը յոգայի վարպետ է և առաջարկել է յոգայի միջազգային օր ունենալ:

 

 

      Յոգան ֆիզիկական, մտավոր և հոգևոր ավանդական կանոնների միասնությունն է, որը կազմնավորվել է հին արիական քաղաքակրթության ծաղկման շրջանում, մեր մոլորակի տարբեր հատվածներում՝ զուգահեռաբար, ապա, վերոնշյալ քաղաքակրթության կոլապսից հետո, պահպանվել է գերազանցապես Հնդկաստանում և արևելքի մի քանի այլ երկրներում։ Յոգա բառը հաճախ ասոցացվում է հինդուիզմում, բուդդիզմում և ջայնիզմում հանդիպող ֆիզիկական և մեդիտատիվ վարժանքների հետ, սակայն դա չի նշանակում, որ Յոգան իսկզբանե հինդուիստական, բուդդիստական կամ ջայնիստական համակարգ է։ Յոգա գիտության ակունքը (մինչև Պատանջալի իմաստունի կողմից "Յոգա Սուտրա" աշխատության մեջ շարադրվելը) հին արիական քաղաքակրթության մտքի գլխավոր հեղինակություն հանդիսացող չորս Վեդաներն են՝ Ռիգվեդան, Յաջուրվեդան, Սամավեդան և Աթհարվավեդան։ Այն կարծիքը, թե իբր Յոգան Հինդուիզմի մի մասն է կազմում և Հինդուիզմում առկա վեց Հնդկական ուղղափառ (օրթոդոքս) փիլիսոփայական ուղղություններից մեկն է (որի հիմնական նպատակը վարժանքն է), չի բխում Յոգայի մասին պատմական փաստերից։ Ջայնիզմում Յոգան ներկայացվում է իբրև հոգևոր, մտավոր և ֆիզիկական գործունեություննեի համախմբում, սակայն ավանդական Յոգայի համակարգից հեռացված լինելու պատճառով Ջայնիզմը չի հանդիսանում Յոգա գիտության վստահելի աղբյուր։

Նույն շարքից