Սպիտակ և առողջ ատամներ ունենալու համար մարդիկ շատ միջոցների են դիմում, բայց մինչև սպիտակեցնելու մասին մտածելը՝ կարելի է պայքարել ատամների դեղնելու դեմ: Ատամները դեղնում են տարբեր գործոններից, որոնցից առաջնահերթ են սուրճը և թեյը: Վերջիններից հրաժարվել դժվար է, բայց կարելի է պակասեցնել քանակը:
Ատամների էմալի համար վնասակար են գազավորված ըմպելիքները, որոնք ազդում են անմիջապես խմելու պահին: Շատ հաճախ գազավորված ընպելիք խմելիս առաջանում է սարսուռի զգացում, ինչը խոսում է այն մասին, որ ատամների էմալն արդեն վնասվել է:
Վերոնշյալ ընպելիքներին ոչնչով չեն զիջում քաղցրավենիքները, որոնք պարունակում են շաքար: Քաղցրավենիք ուտելուց հետո բերանի խոռոչում առաջանում է թթուներով ու բակտերիաներով լի այնպիսի միջավայր, որը վնասելով ատամների էմալը և ավել դեղին դարձնում դրանք:
Ըմպելիքներից և սննդից բացի կա ատամների գլխավոր մեկ թշնամի ևս՝ ծխախոտի ծուխը, որը ապահովում է դեղնամոխրագույն ու վնասված ատամներ:
Բերանի խոռոչի և ատամների ամենօրյա խնամքը և հիգիենան նվազեցնում են թվարկված միջոցների վատ ազդեցությունը:
Ատամների սպիտակեցման քիմիական շատ միջոցներ կան, բայց եթե նախընտրում եք բնական միջոցները, ապա մաստակի փոխարեն կարելի է օգտագործել լիմոնի կեղևի սպիտակ հատվածը: