Տնտեսություն 

Չինաստանը ֆինանսական օժանդակություն կտրամադրի Մոլդովային

Չինաստանը մտադիր է ֆինանսական օժանդակություն տրամադրել Մոլդովայի հանրապետությանը:
Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Քիշինեւում տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առեւտրա-տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, ինչից հետո չինական կողմը պատրաստակամություն է հայտնել Մոլդովային տրամադրել 60 միլիոն յուանի ֆինանսական օժանդակություն:

Հիշեցնենք, որ Մոլդովան հայտնվել է տնտեսական դժվարությունների առջեւ: Տնտեսական ճգնաժամի արդյունքում երկրում աննախադեպ աճել են կոմունալ ծառայությունների, մասնավորապես՝ Էլեկտրաէներգիայի ու գազի սակագները:

Նույն շարքից