Սպորտ 

Ռոնալդուի և Մոուրինյոյի անունները գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի անունները գրվել են Գինեսի ռեկորդների գրքում:

Պորտուգալացի մասնագետն ամենաշատ միավորներն է վաստակել Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում (95), ամենաշատ հաղթանակներն է տարել Չեմպիոնների լիգայում՝ գլխավորելով տարբեր թիմեր:

Ռոնալդուն ամենաշատ հեթ-տրիկների հեղինակն է Պրիմերայում (27), ինչպես նաև ամենաճանաչված մարդը Facebook-ում (ավելի քան 100 մլն հավանում) և Twitter-ում (ավելի քան 27 մլն հետևորդ):

Այդ մասին հայտնում է Dailymail-ը:

Guiness-main

Նույն շարքից