Հայաստանում այս տարվա հունվար-հուլիս ամիսներին ծխախոտի արտադրության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 40.7%-ով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Ծխախոտային արտադրությունը հունվար-մարտ ամիսներին կազմել է վերամշակող արդյունաբերության 11.1%-ը:
Վիճակագրության համաձայն հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 9 322.0 մլն գլանակ ծխախոտ: