Տնտեսություն 

Հայաստանում մսի արտադրության ծավալները աճել են են 0.2%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2015թ.-ի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները աճել են են 0.2%-ով՝ կազմելով 22 475.9 տոննա: Նախորդ տարի նշված ժամանակահատվածում արտադրվել է 22 427.6 տոննա միս:

Միևնույն ժամանակ, ըստ ԱՎԾ-ի, մսամթերքի արտադրության ծավալները, ներառյալ երշիկեղենը, նվազել են 6.5%-ով և կազմել 2 955.5 տոննա: 12.1%-ով նվազել են նաև մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները և կազմել 234.5 տոննա:

Նույն շարքից