Սպորտ 

Կարեն Գրիգորյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող աշխարհի մինչև 20տ. տղաների առաջնությունում արդեն խաղացվել է 5 տուր:

Իր գերազանց ելույթն է շարունակում Հայաստանը ներկայացնող Կարեն Գրիգորյանը, որը խաղացված 5 տուրերից հետո ունի 4.5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Աղջիկների մրցաշարում հանդես եկող Սուսաննա Գաբոյանն ունի 3 միավոր:

Այսօր կկայանան 6-րդ տուրի հանդիպումները:

Նույն շարքից