IT 

iPhone 7 սմարթֆոնի հաստությունը կլինի ընդամենը 6 մմ

Vistanews.ru կայքի փոխանցմամբ՝ հաջորդ տարի թողարկվող  iPhone 7 սմարթֆոնի հաստությունը կլինի ընդամենը 6 մմ: Այս հատկանիշով այն կլինի Apple կորպորացիայի արտադրած ամենաբարակ սմարթֆոնը։

KGI Securities-ի հեղինակավոր վերլուծաբան Մինգ-Չի Կուոյի խոսքով iPhone 7 սմարթֆոնը կլինի iPod Touch-ից և 6,1 մմ հաստություն ունեցող iPad Air 2-ից ոչ հաստ։

Միևնույն ժամանակ, սեպտեմբերի 9-ին դուրս եկող iPhone 6-ը և 6 Plus-ն ունեն 6,9 և 7,1 մմ հաստություն։

Նույն շարքից