Ֆուտբոլի Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը Հայաստանի ընտրանու հետ խաղից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ երկրորդ խաղակեսում սարսափելի խաղաց իր հավաքականը:
«Սա իմ՝ հավաքականը գլխավորելու ժամանակահատվածում վատագույն խաղակեսն էր: Եթե լավ թիմ ունես, պետք է չզգաս նույնիսկ Էրիկսենի պես խաղացողի բացակայությունը»,-ասել է Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչը: