Սպորտ 

Աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը հաղթական մեկնարկ վերցրեց

Լաս Վեգասում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հաղթական մեկնարկ վերցրեց աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

98 կգ քաշային կարգում հայ ըմբիշը մեկնարկեց 1/16 եզրափակիչից, գոտեմարտեց ճապոնացի Յասուիրո Յանուիրայի հետ եւ առավելության հասավ 8:0 հաշվով:

66 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում Միհրան Հարությունյանը գոտեմարտեց հույն Մատիաս Վլադիմիրոսի հետ եւ պարտության մատնեց 9:0 հաշվով:

Աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը 75 կգ քաշային կարգի մեկնարկային գոտեմարտում 0:6 հաշվով պարտվեց օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Ռոման Վլասովին:

Նույն շարքից