Tass.ru Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը պետք է ներողություն խնդրի Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) էթիկան խախտելու համար:
Այդ մասին հայտնել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՖԻԴԵ-ի փոխնախագահ Անդրեյ Ֆիլատովը:
ՖԻԴԵ-ի էթիկայի հարցերով հանձնաժողովը Կասպարովին և այդ կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Իգնատիուս Լեոնգին մեղավոր է ճանաչել ՖԻԴԵ-ի էթիկայի 2.1 կետը խախտելու համար։