Ինքնահռչակ Դոնեցկի հանրապետությունը դադարեցրել է ածխի առաքումները դեպի Ուկրաինա:
Այս մասին հայտնել է ԴԺՀ տրանսպորտի նախարար Սեմյոն Կուզմենկոն, նշելով, որ ածխի արտահանումը կվերսկսվի միայն այւն պարագայում, երբ ուկրաինական ուժայինները դադարեցնեն երկաթգծի ռմբակոծությունները:
Դոնբասում հակամարտության պատճառով, Ուկրաինան երկրամասում կորցրել է գրեթե բոլոր հանքավայրերը, բոլոր հարուստ ու շահութաբեր ածխահանքերը գտնվում են աշխարհազորայինների վերահսկողության ներքո: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Կուզմենկոյի խոսքերով, ներկայումս Ուկրաինային ամսեկան կտրվածքով անհրաժեշտ է 1,2 միլիոն տոննա ածուխ, սակայն, առաքումները կվերսկսվեն միայն բլոկադայի վերացումից ու կրակի դադարեցումից հետո:
Ավելի վաղ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Վլադիմիր Դեմչիշինը հայտարարել էր, որ Ուկրաինան ստիպված կլինի ածուխ գնել բոլոր հնարավոր մատակարարներից, այդ թվում՝ Ռուսաստանից:
Ներկայումս Ուկրաինան ածուխ է գնում նույնիսկ Հարավ-Աֆրիկյան հանրապետությունից: Օգոստոսի սկզբին Ուկրաինայի պահեստներում մնացել էր ընդամենը 1,5 միլիոն տոննա ածուխ: