Թուրքիայում ինֆլիացիան աննախադեպ չափերի է հասնում: Տարեկան կտրվածքով օգոստոսին այն կազմել է 7,14 տոկոս: Ամենաշատն աճել է հյուրանոցային սպասարկման ու ռեստորանների գները, ինչպես նաեւ աճել է գյուղմթերքների ու պարենային ապրանքատեսակների գները: Այս մասին տեղեկացնում է vestifinance.ru-ն:
Ինֆլյացիան, չնայած վառելիքիի գների անկմանը, շարունակում է աճել:
Երկրում ֆինանսական ճգնաժամին նպաստել են մի շարք քաղաքական ու տբտեսական անբարենպաստ գործոններ:
Թուրքիան ներքաշվել է մի քանի ռազմական հակամարտություններում՝ Սիրիայում ԻՊ դեմ, ինչպես նաեւ չեղյալ է հայտարարվել Քրդական Աշխատավորական կուսակցության հետ հրադադարը:
Բացի այդ Թուրքիայում չեն դադարում ահաբեկչական պայթյունները:
Բացի այդ երկրում 2002թ-ից հետո առաջին անգամ չի հաջողվում ձեւավորել կառավարող կոալիցիա: Նոյեմբերին նախատեսվում է արտահերթ ընտրություններ, իսկ նախագահ Էրդողանը հաստատել է ժամանակավոր կառավարության կազմը:
Փորձագետների կարծիքով Թուրքիայի իշխանությունները գրեթե ոչինչ չեն ջեռնարկում լիրայի արժեզրկումը կանխելու համար, ինչը հղի է սպեկուլյատիվ ռիսկերով:
Ուստի անհրաժեշտ միջոցառումների չձեռնարկման դեպքում լիրան կգրանցի նոր մինիմումներ, ինչը կհանգեցնի հասարակության լայն խավերի ընդվզմանը: