Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն շնորհակալություն է հայտնել ազգային ընտրանու երկրպագուներին։
«Շնորհակալ եմ ամբողջ աշխարհի մեր հավատարիմ երկրպագուներին»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը Դանիայի հավաքականի դեմ խաղից հետո:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի` Եվրո 2016-ի ընտրական փուլի նախավերջին խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի:
