Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան փորձում է վերականգնել խաթարված հեղինակությունը: Մրցավարական խումբը, որը սպասարկում էր Միհրան Հարությունյան – Սուրկով երրորդ տեղի համար գոտեմարտը, նաև Միհրանի գոտեմարտը կորեացի Ռյուի հետ, դրսևորել էին բացահայտ կողմնակալություն:
Նրանցից 5-ը` ֆրանսիացի Ռեգինե Լեգլոն, մարոկկոցի Նորեդին Մոսաֆան, եգիպտացի Ադել Մուստաֆան, ճապոնացի Օսամու Սաիտոն և խորվաթ Զվենկո Օչիչը որակազրկվել են:
Հայաստանի հավաքականը բողոքարկելու է հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանի դեղին քարտը: