ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ սեպտեմբերի 9-ին, կազմել է 485.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.37 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 542.65 դրամ (աճել է 1.19 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 746.39 դրամ (աճել է 0.23 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.17 դրամ (աճել է 0,09 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 228.39 դրամ, ոսկին՝ 17,502.04 դրամ, պլատինը՝ 15,579.57 դրամ:
Սեպտեմբերի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 486 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 486 դրամ: