Հիշում եմ և պահանջում 

Լոս Անջելեսում 100 նռենի է տնկվել ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

analitik.am

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը (ԱՄՆ) հրավիրած նիստի ընթացքում հաստատել է Armenian Genocide Memorial Tree Project  նախագիծը, որի շրջանակում Լոս Անջելեսի բոլոր 15 շրջանների մի շարք քաղաքային այգիներում 100 հատ նռնենի կտնկվի։

Ինչպես նշում է asbarez.com-ը, խորհրդանշական ծառատունկը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Աղբյուրը մանրամասնում է, որ նախագծի շրջանակում առաջին նռնենին տնկվել է ապրիլի 23-ին` Լոս Անջելեսի քաղաքապետարանի մոտ։

Նշվում է, որ նախաձեռնության հեղինակը քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրեգորյանն է, ում կարծիքով՝ «նախագիծը տասնամյակներ շարունակ որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կենդանի հուշարձան կծառայի»։

Նույն շարքից