Լաս Վեգասում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել է ազատոճայինների պայքարը:
65 կգ քաշային կարգում որակավորման փուլից պայքարը սկսել է Դավիթ Սաֆարյանը:
Սաֆարյանը 6:4 հաշվով հաղթեց Պուերտո Ռիկոն ներկայացնող Ֆրանկլին Գոմես Մատոսին:
1/16 եզրափակչում Դավիթի մրցակիցը կլինի Թողրուլ Ասգարովը (Ադրբեջան):