Սպորտ 

Այսօր պայքարի դուրս կգա ազատ ոճային 3 հայ ըմբիշ. ԱԱ

Լաս-Վեգասում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկներից պայքարի մեջ կմտնեն 3 ազատ ոճային ըմբիշներ:

1/8 եզրափակիչից պայքարը կսկսի Վոլոդյա Ֆրանգուլյանը, ով կմրցի Էմրաչ Հասանովի հետ (Իսրայել): 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւի մրցակիցը որակավորման փուլում Վիլի Տապանի Հեյնոն է Ֆինլանդիայից, իսկ ահա Էդգար Ենոքյանը (97 կգ) մրցելու է կորեացի Ջաեգանգ Կիմինի հետ:

Լաս-Վեգասում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նախօրեին պայքարը սկսեցին ազատ ոճայինները: Առաջինը գորգ դուրս եկավ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սաֆարյանը: Նրա առաջին մրցակիցն աշխարհի մրցանակակիր, պուերտոռիկացի Գոմես Մատոշն էր:

Շատ լարված պայքարում գործելով ճիշտ մարտավարությամբ, Դավիդը հաղթեց 6։4 հաշվով: Սաֆարյանի հաջորդ մրցակիցը օլիմպիական չեմպիոն, ադրբեջանցի Թողրուլ Ասքարովն էր, ում հետ մենամարտում հայ ըմբիշը պարտվեց 8։2 հաշվով:

Նույն շարքից