«Արմենպրես»ի հաղորդմամբ` Բաքվում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության առաջին մրցափուլում Արոնյանիբ մրցակիցը Միքայել Վիդենկելլերն Լյուքսեմբուրգից:
Մոտ երեք ժամ ձգված պարտիան ավարտվեց 33 րդ քայլին, և Արոնյանը ստիպեց մրցակցին հանձնվել: Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով:
Հավասար՝ 1 : 1 հաշվի դեպքում, կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ արդեն արագ և, անհրաժեշտության դեպքում, նաև կայծակնային խաղի կանոններով՝ մինչև կորոշվի հաղթողը:
Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով. պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից: