Ռուսաստանն ու Եվրամիությունը պայմանավորվել են դեպի Ուկրաինա գազի առաքման ձմեռային փաթեթի շուրջ: Այդ մաիսն հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը Եվրահանձնաոժղովի փոխնախագահ Մարոշ Շեֆտովիչի հետ բանակցություններից հետո:
Նովակը հաստատել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինային ձման համար գազի զեղչ տրամադրել՝ հարեւան երկրների գնագոյացման չափով, ինչպես օրինակ՝ Լեհաստանի:
Ուկրաինայի համար գազի նախնական գինը առանց զեղչի կարող է կազմել 252 դոլար հազար խմ-ի համար:
Հունիսին Ուկրաինայի համար գազի գինը 4-րդ եռամսյակի համար հաշվարկվել էր 262,5 դոլար: