Տնտեսություն 

«Թուրքական հոսքի» բանակցություններն առժամանակ կասեցվել են

Թուրքիան եւ Ռուսաստանը չեն կարողացել «Թուրքական հոսք» նախագծի շուրջ տարվող բանակցություններում պլանավորած առաջընթացն ունենալ Թուրքիայում հունիսի խորհրդարանական ընտրություններից հետո երկրում կառավարության ձեւավորման հետ կապած խնդիրների պատճառով։ Այս մասին Hurriyet-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի օգնական Սեֆա Սադիք Այթեքինը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ներկայումս մեզ չի հաջողվում առաջընթաց գրանցել բանակցային գործընթացում։ Ռուսաստանը «Գազպրոմի» եւ Botas-ի միջեւ գազի զեղչի բանակցությունները սկսել է որպես ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունների փոխհատուցում։ Թուրքական կառավարություն ձեւավորելու անհաջող փորձերի պատճառով երկու երկրների միջեւ բանակցությունները ընդամենը դադարեցվել են, այլ ոչ թե ավարտվել»,- ընդգծել է Այթեքինը։

Նույն շարքից