Ամերիկյան Լաս-Վեգասում ավարտին է մոտենում ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Մրցաշարի եզրափակիչ օրը մրցագորգը տրամադրվելու է ազատոճային ըմբիշներին 4 քաշային կարգերում՝ 57, 70, 74 եւ 125: Հայաստանի հավաքականը ներկայացված չէ միայն 70կգ քաշային կարգում, մյուս կարգերում այսօր գորգ դուրս կգան համապատասխանաբար Գարիկ Բարսեղյանը, Գրիգոր Գրիգորյանն ու Լեւան Բերիանիձեն:
57կգ քաշային Գարիկ Բարսեղյանը վիճակահանությամբ կմեկնարկի որակավորման փուլից՝ թուքր Սեզար Աքգուլի հետ գոտեմարտով, որը կկայանա A գորգում: Հաղթանակի պարագայում Բարսեղյանը 1/16 եզրափակչում B գորգում կհանդիպի Ամիթ Կումար-Սունյոն Կիմ հնդկակորեական զույգի հաղթողի հետ:
74կգ քաշային Գրիգոր Գրիգորյանի վիճակահանությունը նրան բաժին է հանել 1/16 եզրափակչից մեկնարկը: Գրիգորը բաց կթողնի որակավորման փուլն ու 1/16 եզրափակչում D գորգում կհանդիպի Վիլհելմ Վիլյոեն Մեյերին ՀԱՀ-ից: Հաջող ելույթի դեպքում 1/8 եզրափակչում Գրիգորյանը B գորգում կգոտեմարտի Լիվան Լոպես Ասկայ - Ժիգեր Զաքիրով կուբա-ղազախական զույգի հաղթղի հետ:
125լգ քաշային կարգում էլ մեր Լեւան Բերիանիձեն 1/16 եզրափակչում B գորգում կհանդիպի գերմանացի Նիք Մատյուխինին: Հաղթանակի պարագայում Բերիանիձեն 1/8 եզրափակչում կգոտեմարտի Խոսե Կուբա Վասկես-Տահա Աքգյուլ իսպանաթուրքական զույգի հաղթողի հետ: