Սպորտ 

«Հանովեր» – «Բորուսիա Դորտմունդ»` 2:4. Մխիթարյանը` հիասքանչ գոլի հեղինակ

Գերմանիայի առաջնության չորրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի խաղադաշտում 4:2 հաշվով առավելության հասավ «Հանովերի» նկատմամբ:

Գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստը երրորդ գնդակն է խփում Գերմանիայի ընթացիկ առաջնությունում:

«Բորուսիան» 4 հաղթանակից հետո 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնքան ունի նաեւ երկրորդ տեղում ընթացող «Բավարիան», որը զիջում է գոլերի տարբերությամբ:

«Հանովեր» - «Բորուսիա Դ.»՝ 2:4

Արթուր Սոբյեխ, 18, 53 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 35, 11մ, 85, 11մ, Հենրիխ Մխիթարյան, 44, Մարտինշ Ֆելիպե, 67, ինքնագոլ

Նույն շարքից