Սպորտ 

«Էսպանյոլ» – «Ռեալ»` 0:6. Ռոնալդուն` պենտա-տրիկի հեղինակ

Իսպանիայի Լա Լիգայի 3-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ն արտագնա խաղում ուժերն է չափել կատալոնական «Էսպանյոլ»-ի հետ:

«Ռեալ»-ը հաղթել  է 0:6 հաշվով, Ռոնալդուն 5 գոլ է խփել: Նա նաև գոլային փոխանցում է կատարել Կարիմ Բենզեմային:

Մադրիդի «Ռեալի» 30-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Էսպանյոլի» դարպասը խփած հինգ գոլի շնորհիվ երկու գնդակով շրջանցեց Արքայական ակումբի լեգենդ Ռաուլին՝ դառնալով Իսպանիայի առաջնություններում «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուն՝ 230 գոլ:

Ռաուլը Իսպանիայի առաջնություններում խփել է 228 գնդակ: Ռոնալդուն այս նվաճմանը հասել է 203 խաղում, Ռաուլը՝ 550:

Պրիմերայի լավագույն ռմբարկուն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է, որը խփել է 286 գնդակ:

Նույն շարքից