Սպորտ 

Բաքվում Գաբրիել Սարգսյանը դուրս է եկել հաջորդ փուլ

Բաքվում տեղի ունեցող շախմատի աշխարհի գավաթի առաջին փուլի լրացուցիչ պարտիաները կայացել են այսօր:

Սամվել Տեր-Սահակյանը Նիկիտա Վիտյուգովի(Ռուսաստան) հետ խաղացած երկու արագ պարտիաների արդյունքում դուրս է մնացել մրցաշարից:

Գաբրիել Սարգսյանը եւ Մատեւոշ Բարտելը (Լեհաստան) հաղթողին վճռել են միայն ամենվերջում՝ «արմագեդոն»(սպիտակները ունեն 5 րոպե, սեւերը՝ 4, ոչ-ոքիի դեպքում հաղթում է սեւ խաղաքարերով շախմատիստը) կոչվող պարտիայում: Հայ գրոսմայստերը խաղացել է սեւ խաղաքարերով, պարտիան ավարտվել է ոչ-ոքի:

Նույն շարքից