IT 

Nintendo-ն նշել է Սուպեր Մարիոյի 30-ամյակը

Bbc.com կայքի փոխանցմամբ՝ ճապոնական Nintendo ընկերությունը, որը խաղային կցորդներ ու տեսախաղեր է արտադրում, նշել է իր ամենահայտնի կերպարներից մեկի՝ գերակտիվ բեղավոր ջրմուղագործ Սուպեր Մարիոյի 30-ամյակը։

Տոկիոյում այդ առիթով հանդերձավորված ներկայացում է բեմադրվել այդ խաղի երկրպագուների համար։ Ներկա է եղել նաև Մարիոյի հեղինակ Սիգերու Միյամոտոն։

Ամբողջ աշխարհում վաճառվել է այս խաղի տարբեր տարբերակների ավելի քան 310 մլն օրինակ։

 

Նույն շարքից