Տնտեսություն 

ՀՀ-ում նվազագույն սպառողական զամբյուղը միջինում արժե 100-120 հազար դրամ. տնտեսագետ

«ՀՀ-ում նվազագույն սպառողական զամբյուղը միջինում արժե 100-120 հազար դրամ»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում շեշտեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը` հավելելով, որ մարդուն օրվա կտրվածքով, նվազագույն պարենային ապրանքների առումով, անհրաժեշտ է 2100 կիլոկալորիա, հետևաբար նվազագույն սպառողական զամբյուղում կարող են ընդգրկված չլինել թանկարժեք ապրանքներ:

Նրա խոսքով` Հայաստանում գնագոյացումը որևէ օրինաչափության չի ենթարկվում: Դա պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ում եկամուտները բևեռացված են, այսինքն` հարստությունը հիմնականում կենտրոնացված է շատ փոքր թվով մարդկանց ձեռքում և չնայած այս տարի գյուղատնտեսական ոլորտում գրանցված աճի` որոշ ապրանքներ վերջին ամիսների կտրվածքով թանկացան:

Տնտեսագետը թվարկում է գնաճին նպաստող մի շարք գործոններ, մասնավորապես` ՀՀ-ում տնտեսական մրցակցության բացակայությունը, եկամուտների խիստ բևեռացումը, ՀՀ մտնող տրանսվերների վայրիվերումները, ինչպես նաև քիչ թե շատ ոչ վճարունակ զանգվածի սահմանափակ հնարավորությունները:

Տնտեսագետը գտնում է, որ ազգային արժույթը ենթակա է խորը տատատնումների` պայմանավորված ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ազդեցություններով, մանավորապես` ռուբլու արժեզրկմամբ, ինչպես նաև ոչ ընդգծված տնտեսության առկայությամբ: Դա ևս ազդեցիկ գործոն է գների տատանումների համար:

Նույն շարքից