Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող «Նոնա Գափրինդաշվիլու գավաթ 2015» անվանումը կրող օփենում հաջող խաղ են ցուցադրում Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Հովիկ Հայրապետյանը, Վահե Բաղդասարյանը և Տիգրան Կ. Հարությունյանը, ովքեր խաղացված 5 տուրից հետո ունեն 4-ական միավոր և գտնվում են առաջատարների խմբում:
Հայկ Մարտիրոսյանն ու Դավիթ Շահինյանն ունեն 3,5-ական միավոր: Այս մասին հայտնում է chessfed.am-ը: