Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը «Հանովերի» դեմ Գերմանիայի առաջնության չորրորդ տուրի արտագնա խաղում։
Մխիթարյանը երեք հարված է կատարել դարպասի ուղղությամբ, երկու հարված է կատարել դարպասին։ Հայ ֆուտբոլիստը կատարել է 60 փոխանցում՝ 75 տոկոս ճշգրտությամբ։ Մխիթարյանը երեք անգամ հաղթել է օդային պայքարում, երկու անգամ խլել է գնդակը։ 26-ամյա խաղացողը կանոնները խախտել է վեց անգամ, մեկ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում, նրա դեմ խաղում կանոնները խախտել են մեկ անգամ։
Մխիթարյանը ստացել է 7,88 գնդահատականը և Մատիաս Գինտերի հետ ճանաչվել է լավագույնը «Բորուսիայի» կազմում։
Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելի գլխավորած թիմը կամային հաղթանակ է տարել 4։2 հաշվով։ Ամբողջ հանդիպումն անցկացրած Հենրիխ Մխիթարյանը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ։