Տնտեսություն 

«Թուրքական հոսք»-ի շինարարությունը կհետաձգվի Թուրքիայում ճգնաժամի պատճառով

Թուրքիայում քաղաքական ճգնաժամի պատճառով «Թուրքական հոսք»-ի առաջն գծի թողակման ժամկետները ձգձգվում են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Գազպրոմ»-ի կառավարման խորհրդի փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդեւը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նա նշել է, որ ներկայում Թուրքիայում ժամանակավոր կառավարություն է գործում, այդ պատճառով միջկառավարական համաձայնագրի ստորագրումը հետաձգվում է: Մեդվեդեւը պարզաբանել է, որ նախկինում որպես ժամկետ նշվում էր 2016 թվականի դեպտեմբերը:

«Գազպրոմ»-ն ու թուրքական «Botas»-ը Սեւ ծովի միջով Ռուսաստանից դեպի Թուրքիա ծովային գազատարի շինարարության մասին փոխըմբռնման հուշադիր են ստորագրել անցյալ տարվա դեկտեմբերին: Գազատարի շինարարությունն իրականացնելու է «Գազպրոմ Ռուսկայա» ընկերությունը:

«Թուրքական հոսք» նախագծի իրականացման շուրջ որոշումն ընդունվել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին Անկարա կատարած այցի ընթացքում, «Հարավային հոսք»-ի կառուցումից հրաժարվելուն զուգահեռ:

Նույն շարքից