Տնտեսություն 

Եվրոպական երկրները ԱՄՆ-ից հետ են վերադարձնում իրենց ոսկու պաշարները

Եվրոպական երկրների կենտրոնական բանկերը հետ են վերադարձնում Նյու-Յորքի ֆեդերալ պահուստային բանկում պահվող իրենց ոսկու պաշարները:
Առաջին երկիրն, որ խնդրել է հետ վերադարձնել իր ոսկու պաշարների մի մասը Գերմանիան է: Վերջինիս օրինակին են հետեւել նաեւ Նիդերլանդներ ու Ավստրիան: Այս մասին հայտնել է RT գործակալությունը
Փորձագետների կարծիքով ոսկու պաշարների դուրս բերումը Նյու-Յորքից բարենպաստ ներգործություն է թողել համաշխարհային տնտեսական համակարգի վրա:
Ամերիկային բնորոշ է իր գաղութների կամ կախյալ երկրների ոսկու պաշարները պահել իր մոտ, ուստի ոսկու դուրսբերումը այնքան էլ Վաշինգտոնի ծրագրերին համահունչ չէ: Այնինչ, եվրոպական երկրները այլեւս չեն վստահում իրենց դաշնակիցներին, ուստի այս ֆոնին Գերմանիայի ու Ավստրիայի ոսկու իրենց պաշարների հետ վերադարձնելու քայլը միանգամայն արդարացի ու բնականոն գործընթաց է:

Նույն շարքից