Սպորտ 

Telavi Open 2015. Անի Ամիրխանյանը մեկնարկել է հաղթանակով

Հայաստանի առաջին ռակետ Անի Ամիրաղյանը քիչ առաջ տարավ իր առաջին հաղթանակը Վրաստանում անցկացվող Telavi Open 2015-ում:
Առաջին շրջանում նա 6։0, 6։1 հաշվով հաղթել է ռուսաստանցի Ադելինա Բարավիին։
Նշենք, որ վերջին 3 մրցաշարերում հաջող ելույթների արդյունքում Անին զգալիորեն բարելավել է իր դիրքերը՝ 778 հորիզոնականից բարձրանալով 630 տեղ։
Միայն վերջին՝ Batumi Ladies Open մրցաշարում Ամիրաղյան-Կավլիաշվիլի զույգը վաստակեց վարկանիշային 18 միավոր՝ հասնելով մինչև ½ եզրափակիչ: Այդ մասին տեղեկացնում
Armenian Open Tennis Club-ի ֆեյսբուքյան էջը։

Նույն շարքից