Գերմանիան Ռուսաստանի հետ համագործակցության կարիքն է զգում: Այս մասին հայտնել է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆհանգ Շոյբնեն, նշելով, որ Արեւմուտքին անհրաժեշտ է համագործակցել Ռուսաստանի հետ մի շարք, այդ թվում իրանական միջուկային խնդրին վերբեվող հարցերում: Նրա խոսքերով, ԽՍՀՄ փլուզումից հետո Արեւմուտքը Ռուսաստանի հետ հարաբերություններում դրսեւորվել է ոչ նպատակային ու հանդես բերել ոչ կառուցողական մոտեցումներ:
Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Նախարարի կարծիքով, Արեւմուտքը սեփական շահերից առաջնորդվելով փորձել է օգուտ քաղել Ռուսաստանի թուլացումից ու թելադրել իր կամքը:
Միաժամանակ նախարարը մեղադրել է Ռուսաստանին ուկրաինական ճգնաճամի թեժացման հարցում ու նշել, որ Արեւմուտքը ստիպված էր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, ուստի հարաբերությունների կարգավորման համար, պաշտոնական Մոսկվան պետք է վերանայի իր դիրքորոշումը ուկրաինական հարցում: