Գյուղատնտեսություն Տնտեսություն 

Տավուշի մարզում սկսվել են խաղողի մթերման աշխատանքները

analitik.am

Տավուշի մարզում սկսվել են խաղողի մթերման աշխատանքները: Մարզպետարանի գյուղատնտեսության պատասխանատուի հավաստմամբ տարին բարենպաստ է, և կանխատեսվում է խաղողի բարձր բերք:

Սեպտեմբերի 14-ից մարզում խաղողի մթերումն առաջինն սկսել է Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը: Բերքն ընդունվում է կիլոգրամը 140 դրամով: -Մարզի տարածքում գտնվող մյուս վերամշակող կազմակերպությունները ևս պատրաստ են և շուտով կսկսեն բերքի ընդունման աշխատանքները:

Մթերման գործընթացը գտնվում է թե հանրապետության նախագահի և թե կառավարության մշտական ուշադրության կենտրոնում, և վստահ եմ, որ մթերման ենթակա խաղողի ամբողջ խմբաքանակը այս տարի ևս ամբողջությամբ կընդունվի:

Նախորդ տարի մարզում արտադրվել է 14,584 տոննա խաղող, այս տարի կանխատեսվում է նախորդից ավելի՝ 15,500-16000 տոննա բերք,- ասում Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը:

Նույն շարքից