Տնտեսություն 

Արտարժույթների փոխարժեքները հայաստանյան բանկերում

Ներկայացնում ենք  սեպտեմբերի 16-ի դրությամբ հայաստանյան բանկային համակարգի կողմից վաճառվող  և գնվող  արտարժույթների փոխարժեքը, որը դոլարի պարագայում իջել է  2 դրամով, եվրոյի` 4: Ռուբլին, հակառակը, մոտ  1 դրամով բարձրացել է:

Մեկ  ամերիկյան  դոլարը բանկերի կողմից  այսօր  գնվում է 479.50  ՀՀ դրամ նվազագույն և  482  ՀՀ դրամ առավելագույն  փոխարժեքով, իսկ վաճառվում`483  նվազագույն և 486 առավելագույն  փոխարժեքով:

Երեկ 1 դոլարը գնվում էր  481.50 նվազագույն,   483.50,  առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում  484.50 նվազագույն և 486.50 առավելագույն փոխարժեքներով:

Մեկ եվրոն այսօր  գնվում է 538 ՀՀ դրամ նվազագույն և  543 առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոյի վաճառքի նվազագույն փոխարժեքն է  548 ՀՀ դրամ, առավելագույնը` 553 ՀՀ դրամ:

Երեկ մեկ եվրոն գնվում էր  542 նվազագույն փոխարժեքով, վաճառվում 549  նվազագույն և  555 առավելագույն փոխարժեքներով:

Մեկ ռուսական ռուբլին բանկերի կողմից գնվում է 7 ՀՀ դրամ  նվազագույն  և  7.18 առավելագույն փոխարժեքներով, իսկ վաճառվում 7.32 նվազագույն և  7.50 առավելագույն փոխարժեքներով:

Երեկ  ռուբլու առքի  ցուցանիշներն էին`   6.98 նվազագույն  և  7.13 առավելագույն փոխարժեք, իսկ վաճառքի ` 7.25 նվազագույն և  7.55 առավելագույն փոխարժեքներ:

Նույն շարքից