Սպորտ 

Հայաստանը ներկայացնող զույգը՝ առագաստանավային սպորտի աշխարհի չեմպիոն

Ֆրանսիայի Հանրապետության Կառնակ քաղաքում սեպտեմբերի 5-12-ը անցկացվել է առագաստանավային սպորտի կատամառան դասի աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են մոտ 15 երկրների առագաստանավորդներ:

Կլասիկ կատամառան դասում 10 մրցափուլեր հաղթահարելուց հետո աշխարհի չեմպիոն են դարձել Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Միշել Զաքարյան և Ջերեմի Իալենտի զույգը,- հայտնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Մեր տղաները մարզվում են Սևանի ջրային ձևերի մարզադպրոցի մարզաբազայում, անձնական մարզիչն է Հայկ Սուքիասյանը, իսկ հավաքականի գլխավոր մարզիչը Սմբատ Հակոբյանն է:

Նույն շարքից