Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը 15-րդ տեղն է գրավել Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ավարտված շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում: Վերջին՝ 13-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով ոչ ոքի է խաղացել ռուս Դմիտրի Գորդիեւսկու հետ եւ առաջնությունն ավարտել է 7.5 միավորով:
1-2-րդ տեղերը բաժանել են լեհ Յան Կրիստոֆ Դուդան եւ ռուս Միխայիլ Անտիպովը, որոնք հավաքել են 10-ական միավոր: Հաղթողի տիտղոսը բաժին է հասել Անտիպովին: